Մոլդովայի կալանավորված նախկին նախագահ Իգոր Դոդոնը ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության կողմնակիցներին կոչ է արել աջակցել ժողովրդական հակակառավարական ցույցերին՝ իշխանափոխության հասնելու համար: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նա համապատասխան ուղերձը փոխանցել է փաստաբանների միջոցով։
«Քաղաքացիները վրդովված են շղթայական ճգնաժամերից, նրանք չեն ցանկանում, որ Մոլդովան դառնա ռազմական հակամարտության մասնակից, և նրանք պատրաստ են զանգվածաբար բողոքի ցույցեր կազմակերպել՝ պահանջելու վերջ տալ այս «աննորմալ ժամանակներին»և իրավիճակը վերադարձնել ճիշտ ուղղության վրա: Վստահ եմ, որ Սոցիալիստների կուսակցության իմ գործընկերները կկարողանան աջակցել քաղաքացիների պահանջներին և վրդովմունքին»,- ասված է Դոդոնի իր Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հակակոռուպցիոն դատախազության և Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են կատարել Դոդոնի տանը, որից հետո նրան 72 ժամով կալանավորել են: Նախկին նախագահը կասկածվում է պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության միջոցով կուսակցությանը ֆինանսավորելու և հայրենիքին դավաճանելու մեջ։ Նախկին նախագահը կասկածվում է պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության միջոցով կուսակցությանը ֆինանսավորելու և հայրենիքին դավաճանելու մեջ։