Այսօր նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի և Իսրայելի ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, սակայն հանդիպման գլխավոր թեման լինելու է Թուրքիայի և Իսրայելի միջև էներգետիկ համագործակցությունը:
Արևելյան Միջերկրականից իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հացնելու շուրջ բանակցություններն սկսվել են դեռ մարտին սկզբներին, երբ Իսրայելի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում էր:
Այժմ Եվրապայի համար ռուսական գազին այլընտրանքի հարցն ավելի է սրվել, և Թուրքիան ակտիվորեն փորձում է ստանձնել այդ այլընտրանքը առաջարկողի դերը: Ընդ որում, խոսքը միայն Արևելյան միջերկրականի իսրայելական գազի մասին չէ; Թուրքիայի տարածքով է Եվրոպա հոսում նաև ադրբեջանական գազը, հնարավոր է նաև թուրքմենականը և ղազախականը:
Մանրամասները տեսանյութում.