ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից։