Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովչը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության մասնակիցներին կհաջողվի մինչև այս տարվա վերջը համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վեճերի թվում Մյասնիկովիչը նշել Է գազի մղման տարֆների ձևավորման հարցախումբը, երրորդ երկրներից գազի ներմուծմանը վերաբերող հարցերը: Բացի դրանից, լուծվում Է երկարաժամետ պայմանագրերի հետ ինչպես վարվելու հարցը, որոնք արդեն կնքվել են ԵԱՏՄ-ի երկրների միջև:
«Այժմ ընթանում Է փաստաթղթերի մշակումը, և դրանք բարձր աստիճանի պատրաստության վիճակում են նավթի և նավթամթերքների շուկայի վերաբերյալ»,- նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: ԵԱՏՄ-ում Էներգապաշաների ընդհանուր շուկաները պետք Է սկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից: