ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար կգործի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ։ Այս փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հրամանագրում այնպիսի փոխություններ են մտցվել, որոնցով պարզեցված ընթացակարգ է տրամադրվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչներին:
Հրամանագրում նշված դաշնային օրենքի հոդվածում ասվում է, որ օտարերկրացիներն իրավունք ունեն պարզեցված ընթացակարգով դիմել Ռուսաստանի քաղաքացիություն մասին պարզեցված ձևով, առանց այնպիսի պայմանների, ինչպիսիք են Ռուսաստանում բնակության ընդունելու հնգամյա ժամկետը, ապրուստի աղբյուրի առկայությունը և ռուսաց լեզվի իմացության ստուգումը:
Նման անձանց համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու դիմումների քննարկումը և համապատասխան որոշումների ընդունումը պետք է իրականացվեն դիմումը ներկայացնելու և փաստաթղթերի ներկայացման օրվանից ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետում: