ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 26-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին տեսակոնֆերանսի միջոցով, չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մայիսի 26-ին Վլադիմիր Պուտինը հեռավար ելույթ կունենա Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի լիագումար նիստում «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. Ներդրումային գործունեության նոր հնարավորություններ» թեմայով»,- նշվում է հաղորդագրությունում:
Ռուսաստանի ղեկավարը մայիսի 27-ին կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը կանցկացվի Ղրղզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, հավելել են Կրեմլում։