Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը տեղեկացրել է Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի միջև կայացած ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունների արդյունքների մասին, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին։
Պաշտոնյայի խոսքով՝ դաշինքին անդամակցելու հայտ ներկայացրած երկրները ըմբռնումով են մոտեցել Թուրքիայի դիրքորոշմանը: Անկարան իրենց ներկայացուցիչներին տեղեկացրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայում նրանց արգելված գործունեության մասին, պահանջել է արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածվողներին այդ պետություններից, ինչպես նաև վերացնել թուրքական տարածք պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման հետ կապված սահմանափակումները։
«Հստակ դիրքորոշում է հաղորդվել, որ առանց մեր մտահոգությունների բավարարման՝ որևէ գործընթացի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Քալինը։