Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Եվրոպայում ռուսամետ լոբբիստները Ուկրաինային առաջարկում են տարածքների մի մասը հանձնել Ռուսաստանին, հայտնում է Радио Sputnik-ը։
«Այսօր որոշ քաղաքական գործիչների շրթունքներից մեզ նոր օրակարգ են առաջարկում՝ հրադադար, սառեցված հակամարտություն և տարածքի մի մասի հանձնում հանուն խաղաղության։ Ինչ ասես չեն առաջարկի, որպեսզի պաշտպանեն իրենց հարմարավետ սոցիալական մեդիան վատ լուրերից և վերսկսեն բիզնեսը Ռուսաստանի հետ»,- ասել է նա։
Պոդոլյակը հավելել է, որ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ ցանկացած միջոցներով և փոխզիջումներով ցանկանում են վերադարձնել «նախապատերազմյան կենսակերպը»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չի մասնակցի այս քննարկմանը։