Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան չորեքշաբթի կոչ է արել անտեսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններն առ այն, որ նա պատրաստ է հանդիպել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել միայն հակամարտության դադարեցումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անհնար է մեկնաբանել այն, ինչ դուրս է գալիս Զելենսկիից ամեն օր: Ես չգիտեմ, թե ում հետ էր նա դա կիսում և ինչու էր դա ասում: Կարծում եմ, որ պետք է անտեսել այն»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Զախարովան նաև ասել է, որ «Կիևը ընդհատել է բանակցությունները, որոնք ուղղված էին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը և դեռ չի պատասխանել Ռուսաստանի առաջարկներին ապրիլի 15-ի պայմանագրի նախագծի տեքստի վերաբերյալ»: