ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական տնտեսության դինամիկան ավելի լավն է, քան կանխատեսում էին որոշ փորձագետներ։ Այս մասին նա ասել է Պետական խորհրդի նախագահության նիստի ժամանակ, փոխանցում է RT-ն:
«Մեր տնտեսությունն ավելի լավ դինամիկա ունի, քան կանխատեսում էին որոշ փորձագետներ»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ դա նշանակում է, որ նոր արտադրություններ ու աշխատատեղեր են բացվելու:
Նշենք, որ ավելի վաղ Պուտինն առաջարկել էր հունիսի 1-ից չաշխատող թոշակառուների թոշակները բարձրացնել 10%-ով։