Այսօր Բիշքեկում ընթանում է Եվրասիական առաջին տնտեսական համաժողովը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ֆորումը բացել են Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Կողմերը նշել են առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման կարևորությունը։
ԵԱՏՄ-ն ի վիճակի է վերածվել համաշխարհային տնտեսության հիմնական սուբյեկտի և օգնել վերացնել այն խեղաթյուրումները և անհավասարակշռությունները, որոնք ձևավորվել են վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսական հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։
Նշենք, որ ֆորումին գրանցվել է ավելի քան 2500 մարդ։ Այն կներառի 35 միջոցառում, այդ թվում՝ 21 թեմատիկ նիստ։ Կկազմակերպվի ԵԱՏՄ լավագույն ագրոարդյունաբերական արտադրանքի ցուցահանդես, և բուն ֆորումի արդյունքներով նախատեսվում է ստորագրել ավելի քան 17 փաստաթուղթ, այդ թվում՝ 10 համագործակցության հուշագիր։