Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են անցնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների առավելագույն հնարավոր մակարդակին։ Երկրները քննարկում են «Միր» և «Շեթաբ» (Իրանի վճարային համակարգ) վճարային համակարգերի միացումը, ինչպես նաև ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ազգային համակարգերի գործարկումը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։