Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը և երկխոսությունը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության», - գրել է Բլինքենը։
The United States welcomes the first joint meeting of the Armenia-Azerbaijan bilateral Border Commissions. The U.S. supports the EU-brokered conversations between Azerbaijan and Armenia and encourages continued positive momentum and bilateral dialogue in support of regional peace
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 25, 2022