Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ գործընկերության ակտիվացումը դրական դեր կխաղա տարածաշրջանային զարգացման գործում: Մայիսի 26-ին այդ մասին Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովում հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հեռանկարում մեծ ներուժ կա ծագող խնդիրների լուծման համատեղ աշխատանքի համար»,- համոզված Է գլխավոր քարտուղարը: Ինչպես կարծում Է նա, ներկայումս իրադրությունն աշխարհում «լուրջ փոփոխություններ Է ապրում», եւ այդ իրավիճակում «կարեւոր Է օգտագործել» ինչպես ՇՀԿ-ի, այնպես Էլ ԵԱՏՄ-ի «ուժեղ կողմերը», քանի որ դա «խթան կտա տարածաշրջանային տնտեսության զարգացմանը»:
«Երկու կազմակերպություններն Էլ կզարգանան եւ օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին: Դա Էլ այսօրվա միջոցառման հիմնական նպատակն Է»,- ընդգծել Է Չժան Մինը: Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցում են աշխարհի 25 երկրների պետական կառույցների եւ գործարարության շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում գործում են վեց քննարակումային հարթակներ: