Մոսկվան սպասում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի հնչեցրած պահանջները և կհասկանա իրական իրավիճակը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մոսկվան սպասում է, որ Կիևը կընդունի Մոսկվայի պահանջները և կգիտակցի դե ֆակտո իրավիճակը, իրական իրավիճակը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զիջումներ է ակնկալում Մոսկվան Կիևից։
«Սրանք տարածքային զիջումներ չեն, ևս մեկ անգամ կրկնում եմ, Կիևը պետք է ճանաչի դե ֆակտո իրավիճակը և պարզապես սթափ դատի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա վերաբերում է նաև տարածքային զիջումներին։