Ի՞նչ էին ենթադրում Մադրիդյան սկզբունքներն ու դրանցում հանրաքվեի թեզը: Սա այսօր բավական արդիական հարց է դարձել հանրային դիսկուրսում:
Նախ կարևոր է նշել, որ Մադրիդյան սկզբունքների հիմքում դրված էին Հելսինկյան երեք հիմնարար սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունն և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը:
Սա նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներն ու դրանց պրակտիկ կիրառումը պետք է ապահովեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Միանշանակ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համաձայնություն տային այս սկզբունքներին, իսկ հետո նաև և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Ադրբեջանը պետք է համաձայնություն տային խաղաղության պայմանագրին, որ այս ամենը կյանքի կոչվեր: Որպեսզի հակամարտությունը լուծվեր:
Բայց դա չի նշանակում, որ մադրիդյան սկզբունքներով հանրաքվեի անցկացումը Ադրբեջանի ցանկությունից կախման մեջ է դրվել, կամ հարված է հասցվել Արցախի սուբյեկտայնությանը: Առավել ևս՝ չի նշանակում, որ համաձայնություն է տրվել Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի:
"Հայացք" վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի անդրադարձը: