Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյանի և դոկտոր Էլի Թաշճյանի ուղեկցությամբ հանդիպել է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության վարչության հետ։
Հանդիպմանը ներկա էին վարչության անդամ վերապատվելիներ Հրայր Չոլաքյանը, Նշան Պագալյանը, Սելիմ Սաբունջին, պատվելիներ Ժիրայր Ղազարյանը, Սեպուհ Թերզյանը, Տաթև Պասմաջյանը, դոկտ․ Արտա Էքմեքջին և պրն Կարպիս Տեկիրմենջյանը։