Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ Չեռնոգորիայի նախագահի ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Միլո Ջուկանովիչը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում և գրառում արել թանգարանի հուշամատյանում: Չեռնոգորիայի նախագահը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում:
Չեռնոգորիայի նախագահին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: