Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Եվրասիական արտահանման կենտրոնի և առևտրի տների ստեղծման, անդրսահմանային հատուկ տնտեսական գոտիների ստեղծման գաղափարներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նպատակահարմար է զարգացնել [Եվրասիական] մայրցամաքի համար ընդհանուր ինստիտուտներ աճի առանցքային կետերում, այդ թվում՝ դիտարկելով Եվրասիական արտահանման կենտրոնի և առևտրային տների ստեղծումը, արագացնել աշխատանքը Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման ուղղությամբ, ուսումնասիրել միջսահմանային հատուկ տնտեսական գոտիների ստեղծման հարցը, գուցե նույնիսկ վերազգային լիազորություններով»,- ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում։