Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ապաշրջափակել ուկրաինական նավահանգիստները, որտեղ հացահատիկ է պահվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«[Հեռախոսազանգի] նպատակն էր հարցնել, թե արդյոք կարելի է ինչ-որ բան անել ուկրաինական պահեստներում հացահատիկի արգելափակման համար, քանի որ պարենային ճգնաժամը, որը մոտենում է և արդեն առկա է աֆրիկյան որոշ երկրներում, կունենա սարսափելի մարդասիրական հետևանքներ», - ասել է նա:
Նա հավելել է, որ սա փորձ է, որը կարող է հաջողությամբ չպսակվել։
«Միաժամանակ բոլորը գիտակցում են, որ վտանգված է միլիոնավոր մարդկանց կյանքեր», - ասել է Դրագին։
Իտալիայի վարչապետը նաև հավելել է, որ նախատեսում է նաև զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։