Ինչպիսի՞ն պետք է լինի սպառողի վարքագիծն այս պարագայում: Եթե շատ ընդհանրական, ապա ամեն ինչ պետք է արվի խուճապային տրամադրություններ թույլ չտալու համար, ինչպես նաև բարձր վերահսկողություն՝ սպեկուլյատիվ երևույթներից խուսափելու համար:
Հրաժարվե՞լ դոլարային խնայողություններից և դրանք պահել այլ արժույթով… այս պարագայում, իրականում կտրուկ որոշումները սխալ կլինեն: Սակայն տուրբուլենտության այսպիսի պայմաններում լավագույն լուծումը խնայողությունների դիվերսիֆիկացիան է, առաջնահերթությունն իհարկե պահպանելով ազգային արժույթի նկատմամբ։