ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններն այն մասին, թե իբր Չինաստանը «համաշխարհային կարգի ամենալուրջ մարտահրավերն է» ամբողջությամբ խեղաթյուրում է ճշմարտությունը։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
Վենբինը նշել է, որ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքը բովանդակում է «ստահոդ տեղեկատվություն, չափազանցնում է «չինական սպառնալիքը», միջամտություն է Չինաստանի ներքին գործերին և արատավորում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը»:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հանդես է եկել հիմնական ելույթով: Նա հայտարարել է, որ Չինաստանն աշխարհի միակ երկիրն է, որը ցանկանում Է փոխել աշխարհակարգը և ռեսուրսներ ունի այդ խնդրի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ձգտում հասնել Չինաստանի հետ ո՛չ հակամարտության, ո՛չ «սառը պատերազմի», չի փորձում ՉԺՀ-ին զրկել համաշխարհային տերության կարգավիճակից կամ խանգարել նրա տնտեսական աճին, սակայն կպաշտպանի միջազգային օրենքները, համաձայնագրերն ու ինստիտուտները, որոնք երաշխավորում են առանձին երկրների ու անհատների իրավունքը
Բլինքենը Չինաստանն անվանել է «միջազգային կարգի ամենալուրջ մարտահրավերը երկարաժամկետ հիմունքներով», սակայն որպես սպառնալիք մասնավորապես նշել է Ռուսաստանը։