Ռուսաստանից հեռացած ՏՏ ոլորտի մասնագետների գրեթե 85 տոկոսը վերադարձել է երկիր։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ վկայակոչելով սիմ-քարտերի վիճակագրությունը, փոխանցում է RG.ru-ն։
Միշուստինը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, որոնց մեծ մասը առաջացած մարտահրավերների օպերատիվ արձագանք են։
«Օրինակ ՏՏ ոլորտի աջակցության մասին որոշումը հիմնարար էր ու շատ կարևոր, որն ընդունվեց, երբ հայտնվեցին ՏՏ մասնագետների հեռանալու մասին առաջին տեղեկությունները»,-ասել է նա։