Ուկրաինան սաբոտաժի է ենթարկել Ռուսաստանի հետ բանակցությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Հաղորդագրության համաձայն՝ Պուտինը Նեհամերի խնդրանքով գնահատել է իրավիճակը «ընթացող» հատուկ գործողության համատեքստում և կանցլերին պատմել է Ազովի և Սև ծովերում «նավարկության անվտանգությունն ապահովելու» աշխատանքների մասին։ Այս հարցի շուրջ նախագահը կանցլերի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ուկրաինան «պետք է հնարավորինս շուտ ականազերծի նավահանգիստները՝ արգելափակված նավերի ազատ անցման համար»։
«Բացի այդ, նշվում է, որ Կիևը սաբոտաժի է ենթարկել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացը», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայությունում, փոխանցում է ՌԲԿ-ն: