Կապիկի ջրծաղիկը տարածվել է Նիգերիայից, որտեղ գործում են ԱՄՆ առնվազն չորս կենսաբանական լաբորատորիաներ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
«ԱՀԿ-ի զեկույցի համաձայն՝ կապիկների հարուցիչի արևմտյան Աֆրիկյան շտամը ծագել է Նիգերիայից՝ ևս մեկ պետություն, որտեղ Միացյալ Նահանգները տեղակայել է իր կենսաբանական ենթակառուցվածքը։ Ըստ առկա տեղեկատվության՝ Նիգերիայում կա Վաշինգտոնի կողմից վերահսկվող առնվազն չորս բիոլաբորատորիա»,- ասել է նա։