Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների միջև լուսնային հետազոտական բազայի ստեղծման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականի հուլիսին: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է ИА REGNUM-ը:
Ռոգոզինը հայտնել է, որ այս տարվա հուլիսին «Ռոսկոսմոս»-ի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Պեկին։ Այս այցի շրջանակներում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել ռուս-չինական լուսնային բազայի ստեղծման մասին։
«Չինաստանի հետ մենք այժմ պատրաստակամության բարձր աստիճանի վրա ենք՝ ստորագրելու միջկառավարական համաձայնագիր լուսնային հետազոտական բազայի ստեղծման վերաբերյալ», - ասել է Ռոգոզինը: