Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը վավերացնում է Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագիրը ենթադրում է, որ մեկ երկրի բնակիչները կկարողանան ստանալ մեկ այլ երկրի քաղաքացիություն՝ չհրաժարվելով ունեցած քաղաքացիությունից, հաղորդում է kommersant.ru-ն:
Հարավային Օսիայի աշխատունակ բնակիչները 18 տարեկանից կկարողանան պարզեցված կարգով դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Մինչև 14 տարեկան երեխաները կստանան նույն քաղաքացիությունը, ինչ նրանց ծնողները: