Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ G7-ի («Մեծ յոթնյակ») երկրներն աշխատում են ուղիներ գտնել՝ վերականգնելու Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, որպեսզի կանխեն համաշխարհային պարենային ճգնաժամը։ Այս մասին հայտնել են բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակից՝ երկու առաջնորդների զրույցից հետո, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
«Նա [Բորիս Ջոնսոնը] ասել է, որ Մեծ Բրիտանիան կաշխատի G7-ի գործընկերների հետ՝ հրատապ առաջընթաց գրանցելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, առաջնորդները քննարկել են նաև միջազգային հանրության միասնության պահպանման կարևորությունը և պայմանավորվել Ուկրաինայից անվտանգ նավագնացության ուղիների ապահովման հաջորդ քայլերի շուրջ։