Մոսկվան պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում, հայտնում է Կրեմլի կայքը, փոխանցում է РБК-ն։
«Հատուկ ուշադրություն է դարձվել ներկայիս բանակցային ուղու վրա ստեղծված իրավիճակին, որը Կիևի մեղքով սառեցված է։ Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի բաց լինելը երկխոսության վերսկսման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Մակրոնն ու Շոլցը հորդորել են Ռուսաստանի առաջնորդին դուրս բերել զորքերը և սկսել ուղիղ բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։