Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ծրագրում է երկուշաբթի օրը բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Երկուշաբթի օրը ես հեռախոսազրույցներ կունենամ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նախագահների հետ, մենք կշարունակենք կողմերին կոչ անել օգտագործել երկխոսության և դիվանագիտության ուղիները»,- ասել է նա։