Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խարկովի մարզ և Խարկով քաղաք: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իր Telegram ալիքում հայտնել է նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նրա խոսքով՝ ուղևորությունը կատարվել է կիրակի օրը: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ սա Զելենսկիի առաջին ուղևորությունն է Կիևի շրջանի սահմաններից դուրս՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց ի վեր։
Խարկովում նա հանդիպել է ուկրաինացի զինվորականների հետ և խորհրդակցություն անցկացրել բնակարանային ֆոնդի արդիականացման վերաբերյալ։ Մասնավորապես, Զելենսկին առաջարկել է փոխարինել Ուկրաինայի բոլոր պանելային տները։