Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ ինքն է Թուրքիայի նախագահը, Անկարան չի աջակցի ահաբեկչությանն աջակցող երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Քանի դեռ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հանրապետության ղեկավարն է, ՆԱՏՕ-ին միանալու համար մենք չենք կարող «այո» ասել այն երկրներին, որոնք աջակցում են ահաբեկչությանը», - Էրդողանի խոսքերը մեջբերել է Yeni Safak-ը, փոխանցում է RT-ն:
Նրա խոսքով, թուրքական պատվիրակության հանդիպումները Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ սպասված մակարդակով չեն անցել։
Ավելի վաղ Hürriyet-ը հայտնել էր, որ Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից գրավոր երաշխիքներ է խնդրել՝ լուծելու տարաձայնությունները՝ նախքան այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։