Մայիսի 29-ին Թբիլիսիում նշում են Վարդատոնը։ Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը Թբիլիսիում նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր, հաղորդում է Jnews-ը:
Նշվում է, որ վիրահայերը, ավելի քան մեկ դար առաջ հաստատված կարգի համաձայն՝ Հովհաննես Թումանյանի տնից երթով իջել են աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհել, ապա շարժվել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել մեծն աշուղի հիշատակին։