Բարձր եմ գնահատում Նիդերլանդների կողմից Ազգային ժողովին տրամադրվող աջակցությունը: Ուրախ եմ, որ խորհրդարանն ունի Ձեր նման գործընկեր. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 30-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպման ընթացքում:
Հայաստանի Ազգային ժողովում Նիդերլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ տեղադրվել են պլաստիկի և թղթի տեսակավորման համար 18 արկղ, որն այսուհետ հնարավորություն կտա խորհրդարանի պատգամավորներին, աշխատակազմին և այցելուներին տեսակավորելու թուղթը և պլաստիկը: Այս գործիքակազմի շնորհիվ հնարավոր կլինի մեր երկրում զարգացնել թափոնների տեսակավորման մշակույթը: Տեսակավորված թափոնը կտեղափոխվի վերամշակման կայաններ, ստացված գումարը կփոխանցվի խորհրդարանին:
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանի հետ համագործակցությունը կլինի շարունակական և կրկին կիրականացվեն հանրօգուտ և բնապահպանական նման ծրագրեր: