Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև մի խումբ այլ բարձրաստիճան զինվորականներ մայիսի 29-ին այցելել են Ադրբեջան: Այս մասին Արմենպրես-ի փոխանցմամբ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Այցի շրջանակներում թուրք զինվորականները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, ինչպես նաև նրա ուղեկցությամբ այցելել Թագիևի ավիաբազա և ծանոթացել աշխատանքներին։