Ղազախստանի իշխանությունները վճռական են Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու հարցում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը՝ Մոսկվայում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ղազախստանի կառավարությունը հաստատակամ է խորացնելու և ամրապնդելու Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Մեր առջեւ խնդիր է դրված էլ ավելի մեծացնել փոխադարձ առեւտուրն ու ներդրումները»,- ասել է նա։
Հանրապետության վարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ղազախստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է։
«Այս տարի դրական դինամիկան շարունակվում է։ Չորս ամսում ապրանքաշրջանառության ծավալն աճել է՝ կազմելով 7,2 մլրդ դոլար։ Համակարգված աշխատանք է տարվում մեր երկրների միջև բազմակողմ տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ։ Այս ուղղությամբ կարևոր է 2021-2025 թվականների տնտեսական համագործակցության համապարփակ ծրագրի ժամանակին իրականացումը»,- ասել է Սմաիլովը։