Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, փոխանցում է News.am-ը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող առաջնության 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Իտալիայի ներկայացուցիչ Լունես Ամրաոիի հետ և հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք ռաունդներում էլ Բաչոկվը հաղթեց 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:
Քիչ անց ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը