Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երդում է տվել Սերբիայի ասամբլեայի (խորհրդարանի) առջև և ստանձնել է նախագահի պաշտոնն երկրորդ հնգամյա ժամկետով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
երդվում եմ իմ ամբողջ ուժը նվիրել Սերբիայի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը, ներառյալ Կոսովոն և Մետոհիան որպես դրա անբաժանելի մասը. ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների իրագործմանը, սահմանադրության և օրենքի հարգմանն ու պաշտպանությանը, խաղաղության և Սերբիայի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարեկեցության պահպանմանը և բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունները,- ասել է Վուչիչը, որից հետո խաչակնքվել է և հավելել է,- «Աստված օգնական ինձ»։
Երդման տեքստն արտասանելուց հետո խորհրդարանի նիստերի դահլիճում հնչել է Սերբիայի հիմնը։
Նախագահը երդում է տվել՝ ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա, որն, իր հերթին, դրված է եղել հնագույն հուշատախտակի կրկնօրինակի վրա։