Չինաստանն այս տարի իր երկրորդ ամենամեծ ներխուժումն է կատարել Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի, քանի որ Թայփեյն ազդարարել է, որ մտադիր է խորացնել անվտանգության կապերը Միացյալ Նահանգների հետ:
Թայվանի ՊՆ-ն հայտնել է, որ չինական 30 ռազմական ինքնաթիռ, որոնցից երկու երրորդը՝ կործանիչներ, երկուշաբթի մտել են Թայվանի ՀՕՊ տարածքի հարավ-արևմտյան հատված, և որ ի պատասխան՝ երկիրը դուրս է բերել իր օդուժը և տեղակայել հակաօդային հրթիռ համակարգեր: