Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ համաշխարհային պարենային ճգնաժամի մեղավորը միայն Ռուսաստանն է։ Նման կարծիք նա հայտնել է երեքշաբթի օրը ԵՄ արտահերթ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
« Սպառնալիքների պատասխանատվությունը, որոնց մենք ստիպված կլինենք դիմակայել, ակնհայտորեն կրում է Ռուսաստանը և նրա նախագահը», - ասել է Շոլցը՝ նկատի ունենալով պարենային իրավիճակը։
Նրա պնդմամբ՝ ԵՄ առաջնորդները մտահոգված են սննդի մատակարարման հետ կապված դժվարություններով, և դրանց պատճառը համարում են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունը:
«Հետևաբար, այժմ այդքան կարևոր է ակտիվացնել Ուկրաինայից հացահատիկի արտահանմանն ուղղված ջանքերը»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կարևոր խաղացողների հետ քննարկում է, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։