Հարավային Օսիան կշարունակի Ռուսաստանի հետ ինտեգրման իր հաստատուն ուղին` 1992 թվականի հանրաքվեի արդյունքների հիման վրա և ռուսական կողմի հետ ավելի վաղ ստորագրված միջպետական պայմանագրերի համաձայն։ Այս մասին երեքշաբթի օրը հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հարավային Օսիան կիրակի տոնել է անկախության 30-րդ տարեդարձը։
«Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության և համագործակցության, դաշինքի և ինտեգրման մասին պայմանագրերը ամուր հիմք են ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որի հիման վրա մեր պետությունը կզարգանա մեր ժողովրդի կամքին համապատասխան՝ հիմնվելով 1992 թվականի հանրաքվեով ընդունված պատմական որոշումների վրա՝ վստահորեն շարունակելով Ռուսաստանի Դաշնության հետ հետագա ինտեգրման իր ուղին»,- ասել է Գագլոևը: