Պեկինն ու Մոսկվան կավելացնեն ռազմավարական համագործակցությունը
Չինաստանն ու Ռուսաստանը միջազգային ասպարեզում տիրող ծանր պայմաններում միայն կավելացնեն ռազմավարական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը «Ռուսաստան և Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» 7-րդ միջազգային համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային ասպարեզում այս կարևոր շրջադարձային պահին մենք միայն խորացնում ենք մեր փոխադարձ ռազմավարական համագործակցությունը: Մեջք-մեջքի, ուս-ուսի, աջակցելով միջազգային արդարադատությանը, Չինաստանը և Ռուսաստանը կարող են դրական էներգիա բերել գլոբալ կառավարմանը, նոր ներդրում ունենալ ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով, ինչպես էլ փոխվի միջազգային իրավիճակը, «ռուս-չինական համակցությունը միայն կուժեղանա»։
«Բարեկամության հսկա նավը հստակ կշարժվի պետությունների ղեկավարների կողմից մատնանշված ուղղությամբ՝ կրելով ժողովուրդների ընդհանուր ակնկալիքներն ու ձգտումները»,- ասել է Հանհոյը։