ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ապրիորի չի բացառվում, այն պետք է պատրաստվի և վերջնական տեսքի բերվի փաստաթղթով, որի վրա աշխատանքները դադարեցված են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեր դիրքորոշումը և Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը Զելենսկու հետ հանդիպման վերաբերյալ հայտնի է... Ապրիորի, ոչ ոք չի բացառում նման հանդիպումը, երբեք չի բացառել, բայց դա պետք է պատրաստել, եւ Պուտինի ու Զելենսկու հանդիպումն իմաստ ունի միայն որոշակի փաստաթուղթ վերջնական տեսքի բերելու համար, իսկ փաստաթղթի ուղղությամբ աշխատանքը վաղուց դադարեցվել է եւ դրանից հետո չի վերսկսվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորության մասին հարցին։