Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում է աճել: Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց Հունաստանի հետ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի մեխանիզմը դադարեցնելու մասին՝ Հունաստանին վերջնագիր ներկայացնելով. էգեյան ծովի հունական կղզիները պետք է ապառազմականացվեն, հակառակ դեպքում օրակարգում կհայտնվի դրանց պատկանելության հարցը:
Աթենքը հայտարարում է, որ չի պատասրատվում կատարել թուրքական կողմի այդ պահանջը՝ պնդելով, որ որևէ միջազգային պարտավարություն չի խախտել:
Ինչպես նախկինում, այսօր էլ ենթադրվում է, որ արևմուտքը թույլ չի տան ՆԱՏՕ անդամ երկրների միջև ռազմական բախում, սակայն այս անգամ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակը, ըստ Էության ավելի բալանսավորված դիրքերից հանդես կգան՝ այդ թվում նաև հայտարարությունների մակարդակով, ինչից Թուրքիան կփորձի օգտվել և իր համար մի շարք դիվիդենտներ քաղել:
Մանրամասները տեսանյութում.