Կատարի 46-ամյա նախկին արքայադստերը մահացած են գտել իր անկողնում՝ Իսպանիայի հարավում գտնվող տանը, հայտնում են իշխանությունները, տեղեկացնում է NEWS.am-ը։
Կասիա Գալանիոյին մահացած են գտել կիրակի առավոտյան Մալագա նահանգի Մարբելյո քաղաքում գտնվող իր բնակարանում, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանները տուն են գնացել այն բանից հետո, երբ Գալանիոյի դուստրերից մեկը Ֆրանսիայից զանգահարել և ասել է, որ մայրը չի պատասխանում իր զանգերին, հայտնել է մամուլի քարտուղարը:
Ոստիկանները տուն են մտել բնակարանային համալիրի դռնապանի օգնությամբ և Գալանիոյին հայտնաբերել են անկողնում մահացած՝ առանց բռնության նշանների:
Գալանիոն ամերիկյան քաղաքացիություն ունի։ Դիահերձումը ցույց կտա մահվան պատճառը։
Ֆրանսիական Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Գալանիոն ամուսնացած է եղել Կատարի էմիրի 73-ամյա հորեղբոր՝ Աբդելազիզ բեն Խալիֆա Ալ Թանիի հետ։
Նրանք երեք զավակ ունեն, և երկար ժամանակ պայքարում էին նրանց խնամակալության համար։ Գալանիոն իր նախկին ամուսնուն մեղադրել էր իր դուստրերից մեկի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ամուսինը հերքել էր այդ մեղադրանքը։
Le Parisien-ի փոխանցմամբ՝ երեխաներն ապրում են հոր հետ՝ Փարիզում։