Մենք շատ բարձր ենք գնահատում բոլոր դրական քայլերը, որոնք վերջին ժամանակներս ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը, փոխանցում է News.am-ը:
«Մենք, մասնավորապես, գնահատում ենք այդ քայլերը, որոնց աջակցում է Եվրամիությունը, ինչպես խաղաղության պայմանագրին ուղղված քայլերը, այնպես էլ սահմանագծմանը և հաղորդակցությունների բացմանը վերաբերող բոլոր հարցերի ուղիղ քննարկումները, և Բրյուսել կատարած այցելությունների ընթացքում ձեռք բերված արդյունքները։ Տեղի ունեցողը մենք համարում ենք դրական քայլ»,- նշել է բրիտանացի դիվանագեը։