ՆԱՏՕ-ն Ռուսաստանի որևէ պատասխան չի կանխատեսում ԱՄՆ որոշմանը՝ Ուկրաինային ժամանակակից զենք մատակարարելու, CNN-ին ասել է գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ոչ, ես դա չեմ կանխատեսում, քանի որ այն, ինչ անում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները և դաշինքն ինքը՝ աջակցություն է Ուկրաինային ինքնապաշտպանության իրավունքի հաստատման հարցում, և այդ իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի պայմանագրով», - ասել է Ստոլտենբերգը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի «ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք»։
Նրա խոսքով, սպառազինությունների նոր խմբաքանակը «թույլ կտա նրանց առավել ճշգրիտ հարվածել մարտադաշտում առանցքային թիրախներին»։