Մեծ Բրիտանիան համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կուղարկի Ուկրաինա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, հայտնում է CNN-ը։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Մեծ Բրիտանիան M270 հրթիռներ կուղարկի, որոնք կարող են խոցել թիրախները մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա` «ուկրաինական ուժերի հնարավորություններին զգալի բարձրացում առաջարկելով»:
Այդ քայլը «սերտորեն համաձայնեցված է» Ուկրաինային HIMARS համակարգ տրամադրելու Վաշինգտոնի որոշման հետ, ասել է նա: Ուոլեսը նաև նշել է, որ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը պետք է փոխվի, քանի որ փոխվում է նաև Ռուսաստանի մարտավարությունը։