Արգենտինայի և ԱՄՆ նախագահներ՝ Ալբերտո Ֆերնանդեսն ու Ջո Բայդենը հեռախոսով քննարկել է պարենային անվտանգության հարցերը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է հարավամերիկյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
«Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում նրանք պայմանավորվել են վերլուծել աշխարհում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտներ, հատկապես պարենային անվտանգության խնդիրը, էներգետիկական անցումը, տարածաշրջանային նոր արժեշղթաները և տեխնոլոգիական փոփոխությունները»,- ասված է հայտարարության մեջ
Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բայդենը Ֆերնանդեսին հրավիրել է հուլիսի վերջին այցելել Վաշինգտոն՝ քննարկելու, մասնավորապես, ֆինանսական համագործակցության և գյուղատնտեսական արտադրության ոլորտները:
Արգենտինայի պետական Telam գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Ֆերնանդեսն ամերիկյան կողմին հաստատել է Ամերիկաների գագաթաժողովին իր մասնակցությունը, որը կանցկացվի Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) հունիսի 6-10-ը։