ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությունը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, բացարձակ չէ, և դրա նկատմամբ անհրաժեշտ է ավելի կոշտ վերահսկողություն։
«Երկրորդ ուղղումը, ինչպես մյուս բոլորը բացարձակ չէ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տնից հեռարձակված հեռուստաուղերձում՝ կապված երկրում վերջերս տեղի ունեցած զանգվածային կրակոցների հետ:
Նախագահն ընդգծել է, որ Երկրորդ փոփոխությամբ երաշխավորված իրավունքները «անսահմանափակ չեն և երբեք չեն եղել»։
«Միշտ եղել են սահմանափակումներ, թե ինչպիսի զենք կարելի է ունենալ Ամերիկայում: Օրինակ, գնդացիրները դաշնային կարգով կարգավորվում են գրեթե 90 տարի, բայց այն նախկինի պես ազատ երկիր է»,- նշել է Բայդենը:
Զենքի վերահսկման մասին օրենքների խստացման կոչ անելը չի նշանակում, որ «ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից», - ասաց նա: «Խոսքը վերաբերում է երեխաներին պաշտպանելուն, ընտանիքներին պաշտպանելուն, ամբողջ համայնքներին պաշտպանելուն: Դա մեր ազատությունը պաշտպանելն է՝ գնալ դպրոց, մթերային խանութ, եկեղեցի և չգնդակահարվել կամ սպանվել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: